Նիկո՛լ, գնալու ես` Լաոն զարթնել է.Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

 

Այսօր իսկապես զգացի, որ ինչ անում ենք, ուր որ գնում ենք, ճիշտ ուղու վրա ենք:
Այո, Լաոն զարթնել է:
Ասեմ ինչու եմ վստահ, որ #գնալու է:
Այսօր երթի ժամանակ պատահաբար մեքենայովս հարվածեցի մեկ այլ մեքենայի, որը չէր մասնակցում մեր երթին: Սկսեցին հարյուրավոր մեքենաներ կուտակվել ու որպեսզի խցանում չառաջանա, վնասված մեքենայի վարորդին առաջարկեցի ինձ տա իրա հեռախոսահամարը, որ ես զանագահարեմ բերի իրա մեքենան վերանորոգման: Բայց վարորդը միանգամից ոչ միայն ասեց, որ վերանորոգելու անհրաժեշտություն չկա, այլև ավելացրեց, որ եթե կարողանանք այս թուրքին վռնդել մեր երկրից, դրանից լավ բան լինել չի կարող: Ինքն էլ մեզ հետ է: Մաղթեց հաջողություն ու որ Աստված մեզ հետ լինի:
Ուզում եմ ասել, որ սա անում ենք բոլորիս համար, մեր ապագայի, Հայաստանի ու Արցախի համար:
Ու լավ իմացի, Նիկո՛լ, գնալու ես: Զուտ ժամանակի խնդիր է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով