Նազելի Բաղդասարյանի եղբայրը հրաժարվել է ավագանու մանդատից և լքել ՔՊ-ն

 

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, ով հանդիսանում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագրից», վայր է դնում ավագանու իր մանդատը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարգելի համաքաղաքացիներ ուզում եմ ձեզ տեղեկացնել,որ դադարեցնում եմ ՔՊԿ անդամակցությունս և վայր եմ դնում ավագանու անդամի իմ մանդատը»,- գրել է նա և հրապարակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին հղված իր դիմումները

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով