Վայոց Ձորի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը, ով աշխատում էր Ռազմական ոստիկանությունում, Եղեգնաձորի քաղաքապետի քրոջ որդին էր, վիրավորներն էլ ընտանիքի անդամներ են

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Մեսրոպ Նիկողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության ավագ քննիչ Տաթևիկ Սահակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 23-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարուցված քրգործի շրջանակում ավագ քննիչի կողմից պարզվել է՝ Mercedes-ը վարել է Վայք քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Անդրանիկ Ասատրյանը, որը տեղում մահացել էր, իսկ Infiniti-ն վարել է Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 33-ամյա Սոֆի Մանուկյանը։

Վերջինս և նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 33-ամյա Հարություն Պետրոսյանը, 10-ամյա Էդվարդ Պետրոսյանն ու 8-ամյա Եվա Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Ասատրյանը Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի քրոջ որդին էր, աշխատում էր ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գորիսի Ռազմական ոստիկանության բաժնի քրեական հետախուզության խմբում՝ որպես ավագ օպերլիազոր։ Իսկ Ս. Մանուկյանն ու Հ. Պետրոսյանը ամուսիններ են, Է. և Ե. Պետրոսյանները նրանց երեխաներն են։

Ընտանիքի անդամների կյանքին վտանգ չի սպառնում և ըստ նախնական տեղեկությունների՝ մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, որը դեպի Եղեգնաձոր ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Infiniti-ին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 23-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 127.5 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել էին Mercedes և Infiniti մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի տեղափոխվել էին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Մանրամասները`SHAMSHYAN.com-ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով