Մենք դատապարտում ենք Նիկոլի ֆեյքաբուծարանի նմանօրինակ գործունեությունը.Արսեն Նիկողոսյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայրենիք» կուսակցության   անդամ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր  էջում գրում է.

 

Իմ հետ նկարում պատկերված անձը` մեր ընկեր Արամ Գրիգորյանն է, ով իր աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս ապացուցել է, որ իր համար Հայաստանի Հանրապետությունը բարձրագույն արժեք է: Նիկոլական ֆեյքաբուծարանը կրկին անգամ իր բուռն գործունեության մեջ է, ինչ որ տեսանյութ է հրապարակվել, որտեղ Արամ Գրիգորյանը գումար է տալիս ինչ որ կանանց: Տվյալ տեսագրությունը մոտ մեկ ու կես տարվա վաղեմություն ունի, որը նկարահանվել է Երևան քաղաքի Սիրահարների այգու մոտ: Տեսագրության մեջ ակնհայ երևում է, որ դրսում է ձմեռ է թե´ մարդկանց հագուստից և թե´ այգու բնապատկերից: Տեսանյութի կանայք գումար են խնդրում Արամից դեղերի համար, քանի որ Նիկոլի Հայաստանում ՀՀ քաղաքացիներից շատերը զրկված են դեղ գնելու իրավունքից և դա անում են փողոցներում և համացանցում գումար խնդրելով: Այսօր Նիկոլի ֆեյքաբուծարանը լծվել է ֆեյք տեղեկատվուտվությամբ, որ Ազատության հրապարակում հավաքվածները` ոչ թե գիտակցելով երկրում տիրող իրավիճակի լրջությունը և այս շարժման մեջ տեսնում են փրկությունը, այլ դա անում են գումարի համար, որը կեղծիք է և սուտ, որը վիրավորում է հազարավոր մարդկանց ովքեր միացել և դեռ միանալու են շարժմանը: Մենք դատապարտում ենք Նիկոլի ֆեյքաբուծարանի նմանօրինակ գործունեությունը: Նման գործունեության արդյունքում` 44-օրյա պատերազմում կորցրինք 5000-ից ավելի տղաների, ունեցանք 13 000 երիտասարդ հաշմադամներ, կորցրինք ԱՀ տարածքի 75%-ը, ունեցանք 36 000 տնավերներ և ջախջախված բանակ:

 

 

 

Հ. Գ. Այսօր մենք բոլորիդ սպասում ենք Ազատությունյան հրապարակում: Միասին կարող ենք հաղթել մեր ներքին և արտաքին թշնամուն: Միասին հաղթլու ենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

17 − four =