
Մայիսի մեկից կհանվեն.
Պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ և արագ ախտորոշիչ թեստով հետազոտության սերտիֆիկատ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը՝ ներառյալ գնացքների անձնակազմի, վարորդների, օդաչուների համար:
Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների արգելքը, ինչպես նաև այցելուների և ազատությունից զրկված անձանց ՊՇՌ լաբորատոր հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:
ՀՀ ՊՆ զորամասերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումների և արձակուրդների արգելքի պահանջը:
Հանվել է յուրաքանչյուր 7 օրը մեկ աշխատողների աշխատավայր ներկայանալիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
Վերացվել է հաստատությունում զանգվածային միջոցառումների (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ) վերաբերյալ արգելքները։
ՀՀ առողջապահության նախարարություն