Լիովին սատարում և միանում են․ Արցախի ԱԺ-ում հյուրընկալել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին

 

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունել է 2020թ․ մարտի 31-ի ԱՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի՝ «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», «Արցախի կոմունիստական կուսակցություն», «Արցախի հեղափոխական կուսակցություն», «Արցախի պահպանողական կուսակցություն», «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպմանը արտախորհրդարանական ուժերի առաջնորդներն արտահայտել են իրենց կարծիքն ու դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ և այդ համատեքստում կարևորել են ԱԺ խմբակցությունների միահամուռ ու միասնական գործելու հանգամանքը։

Կուսակցությունների ներկայացուցիչները շեշտել են, որ լիովին սատարում և միանում են ԱՀ Ազգային ժողովի ՝ 2022թ ապրիլի 14-ի արտահերթ նիստում ընդունած հայտարարությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով