Կողոպտել են պատերազմում նահատակված Ալբերտ Հովհաննիսյանի հոր ավտոմեքենան. մեքենայի վրա փակցված էր Ալբերտի լուսանկարը

 

Այսօր կողոպտել են Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի ավտոմեքենան, որի վրա փակցված էր որդու՝ Ալբերտի, լուսանկարը: Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է այդ մասին՝ կից հրապարակելով լուսանկարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր կողոպտել են իմ տան մոտ կայանած մեքենաս, որի վրա, ի դեպ, փակցված էր որդուս՝ Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը. մի սրբապիղծ տականք գողացել է երկու կողային հայելիները։ Վիրավորանքը կանգնել է կոկորդիս, սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ։ Ոչինչ էլ չեմ ուզում ու ցանկություն էլ չունեմ գրելու…»,- գրել է Հովհաննիսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով