Կազմակերպե՛լ կամավորական մոբիլիզացիա՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու Արցախը պաշտպանելու համար

 

Հավաքական նացիստական արևմուտքը՝ մասնավորապես Թուրքիան, շահարկելով Զանգեզուրի միջանցքի բացման կեղծ օրակարգը, Ադրբեջանի միջոցով, Հայաստանի բարեկամ Ռուսաստանի դեմ ցանկանում է բացել պատերազմական գործողությունների երկրորդ ճակատը (Դոնբասից հետո), այսինքն, Զանգեզուրի միջանցքի բացման կեղծ օրակարգի անվան տակ, Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի՝ ասել է թե՝ ՀԱՊԿ անդամ պետության վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի, Հայաստանի ու Արցախի համար վտանգավոր այս ժամանակահատվածում, պարտադիր պետք է կազմակերպել կամավորական մոբիլիզացիա, կամավորագրվածներն անհապաղ պետք է մեկնեն Հայաստանի և Արցախի սահմաններ, ու, Հայաստանի Զինված Ուժերի կազմում, կյանքի գնով պաշտպանեն մեր Սուրբ Հայաստանն ու մեր Սուրբ Արցախը:

Ի դեպ, 44-օրյա պատերազմի ավարտից հետո էլ մինչև հիմա «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի տղաներն իրենց կյանքի գնով պաշտպանում են Հայաստանի և Արցախի սահմանները:

Քաջարծի՛վ հայորդիներ, հայորդուհիներ, շատ շուտով «Հայոց Արծիվները» կազմակերպելու է կամավորական մոբիլիզացիա: Պատրաստվե՛ք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Առո՛ղջ Հայաստան,  ուժե՛ղ Բանակ,  անպարտե՛լի Արցախ:

 

ՄԻԱՅՆ  ԶԵՆՔՈ՛Վ  ԿԱ  ՀԱՅԻՆ  ՓՐԿՈւԹՅՈւՆ:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ,

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,    գնդապետ՝ Խաչիկ Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով