Կառավարությունը հավանություն տվեց Միհրան Պողոսյանի բարեկամի ընկերության ծրագրին. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց «Ասկե գրուպ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրին: Նշենք, որ ընկերությունը զբաղվում է պողպատե ամրանների և պողպատե մանրեցման գնդերի արտադրությամբ Չարենցավան քաղաքում։ Ընկերությունը հանդիսանում է հայկական խոշոր պողպատաձուլական ձեռնարկությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պտմության մեջ ուշագրավը ոչ թե այն է, որ Կառավարությունը որևէ ծրագիր է հավանության արժանացրել, այլ այն փաստը, որ «Ասկե գրուպ»-ը պատկանում է Միշա Հարությունյանին: Նա ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է, այսպես ասած՝ նախկին իշխանության հենասյուններից մեկը: Հարությունյանը խոշոր գործարար է, նրան են պատկանում ոչ միայն «Ասկե գրուպ»-ը, այլև «Միկմետալ» ընկերությունը, «Երազ» բիզնես կենտրոնն ու «Երազ» բնակելի թաղամասը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությանը ներկայացրած գործարար ծրագրի համաձայն՝ աշխատանքները մեկնարկելու են 2022 թվականից, և նոր արտադրամասերը կհանձնվեն շահագործման արդեն 2023 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 7 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2027 թվականը ստեղծել 293 նոր աշխատատեղ։ Փաստորեն, նախկիններին ներող Նիկոլ Փաշինյանն օգտվում է նույն նախկինների, իր խոսքով ասած, թալանչիների ծառայություններից: Համաձայնեք՝ Փաշինյանը շատ սկզբունքային է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով