Իշխանության տարբեր դեմքեր, քարոզչամեքենայի ներկայացուցիչներ դեռ երես ունեն հայտարարելու, թե իրենց օրոք անհամեմատ մեծ ծավալի զենք է ձեռք բերվել, քան դրանից 1 կամ 2 տասնամյակ առաջ.Աբրահամյան

«Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Իշխանության տարբեր դեմքեր, քարոզչամեքենայի ներկայացուցիչներ դեռ երես ունեն հայտարարելու, թե իրենց օրոք անհամեմատ մեծ ծավալի զենք է ձեռք բերվել, քան դրանից 1 կամ 2 տասնամյակ առաջ:
Հատկանշական է, որ սրանք հղում են անում գործարքների, որոնց մատակարարումները չնայած նրանց պաշտոնավարման օրոք է եղել, սակայն պայմանագրերը կնքվել է մինչև 2018 թվականը: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ՌԴ-ի հետ 100 մլն դոլար կազմող վարկին, որը կնքվել էր 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ նրանց ձեռք բերած ու փառաբանված ՍՈՒ-30 ինքնաթիռներն առանց զինամթերքի էին և 44-օրյա պատերազմի օրերին որևէ խնդիր չեն լուծել: 4 ինքնաթիռի համար, տարբեր հաշվարկներով 140-160 մլն դոլար գումար է հատկացվել:
Թե ինչ ծավալի ԱՆՎՃԱՐ սպառազինություն է ստացել Հայաստանը Փաշինյանից առաջ՝ հսկայական ծավալով և թե ինչու բանակն անհրաժեշտ սպառազինություն չի ստացել Փաշինյանի օրոք, մեկ այլ քննարկման առարկա է:
Նույնիսկ Ալիևը մեռավ կոկորդ ճղելով, թե իրենց հաշվարկով 5 մլրդ դոլարի կարգի հայկական սպառազինություն է խոցվել կամ անցել ադրբեջանական վերահսկողության տակ:
Ի վերջո, այն իշխանությունը, որը 44-օրյա պատերազմից հետո միայն բանակի կրճատումների և շտաբային համազգեստի փոփոխությունների մասին է խոսում ու գրում և ոչինչ բանակի մարտունակության բարձրացման, սպայակազմի, պայմանագրայինների սոցիալ-կենցաղային մակարդակի աճի ու բանակում բարոյահոգեբանական անհրաժեշտ աստիճանի մասին, ուղղակի բարոյական իրավունք չունի իր «ձեռքբերումների» մասին խոսելու:
Դուք ոչ միայն պատասխանատու եք ավերիչ պատերազմի ու հազարավոր զոհերի և վիրավորների համար, որն ինչպես Փաշինյանը խոստովանեց՝ կարող էր կանխել, բայց չի արել, այլ դուք պատասխանատու եք զինված ուժերը նպատակային կազմալուծելու, ՀՀ և Արցախի պաշտպանողականությունը իջեցնելու ու այդ հիմքով զիջումների հող նախապատրատելու համար:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

four × 4 =