Իրական ընդդիմությունը սկսում է ցանցային փողոցային գործընթաց.Նարեկ Սամսոնյան

 «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար  Նարեկ  Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դիտեցի Իշխան Սաղաթելյանի տեսաուղերձը, որտեղ Իշխանը հայտարարում էր իրենց քաղաքական թիմի ծրագրերի, կամ ցանցային պայքարի նոր փուլի մասին: Ըստ էության երկրի իրական ընդդիմությունը ազդարարում է փողոցային պայքարով ադրբեջանա-թուրքական իշխանություններից ազատվելու պատրաստակամության մասին:
Բոլորը գիտեն, որ ես փողոցային գործողությունների հավատավոր կողմնակից եմ և կարծում եմ, որ բացառապես փողոցային պայքարի ճանապարհով է հնարավոր փոփոխություն իրականացնել: Ուստի՝ իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում փողոցային պայքարի դուրս եկած իրական ընդդիմությանը և կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, բարեկամներին, հետևորդներին նախ ապրիլի 23-ին մասնակցել ջահերով երթին, իսկ ապրիլի 25-ից դուրս գալ փողոց և չվերադառնալ տուն այնքան ժամանակ քանի դեռ այս չարիքի վերջը չենք տվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով