Ի՞նչ ենք անելու, եթե պարզվի, որ ՔՊ վերնախավում, իրականում ազգությամբ թուրքեր ու ադրբեջանցիներ են եղել.Զաքարյան

 

Երիցս ցանկալի է, որպեսզի ՔՊ վերնախավում բոլորն անխտիր հայեր լինեն. թեկուզ և դավադիր, քաղաքականապես տգետ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Ի՞նչ ենք անելու, եթե պարզվի, որ ՔՊ վերնախավում, իրականում ազգությամբ թուրքեր ու ադրբեջանցիներ են եղել (ծպտյալ):

Այդ դեպքում`

ա) ոչ ոք բարոյական իրավունք չի ունենալու, Հայաստանի ու Արցախի շահերի նկատմամբ դավադրության մեջ մեղադրել վերջիններիս,
բ) Հայաստանի ներքին անվտանգության ու քաղաքական համակարգի համար լրջագույն խնդիրներ են ի հայտ գալու,
գ) որպես պետություն և ազգ, միջազգային հարաբերություններում անվերադարձ կորցնելու ենք վստահելիության, իրավունքների նկատմամբ պահանջատիրության և մեր ինքնիշխանության նկատմամբ հարգանքը,
դ) հերթական անգամ ձեռք ենք բերելու պատմության որոշիչ փուլում պառակտված, թշնամու թակարդում հայտնված և սեփական միամտության պատճառով դաժանորեն պատժված ազգի տիտղոսը:

Երիցս ցանկալի է, որպեսզի ՔՊ վերնախավում բոլորն անխտիր հայեր լինեն. թեկուզ և դավադիր, քաղաքականապես տգետ, անհայրենիք, անսկզբունք, թրքասեր, սորոսածին, բայց` հայեր»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

4 + seven =