Հրդեհ Խանջյան գյուղում

 

Ապրիլի 15-ին, ժամը 04:15-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան գյուղում այրվում է երկհարկանի շինություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է Ժամը 05:05-ին, մարվել՝ 07:42-ին: Շինության ներսում այրվել են փայտ (մոտ 30 խմ) և ստվարաթղթի կտորներ (մոտ 60 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով