Հրդեհ Օշական գյուղում

 

Ապրիլի 29-ին, ժամը 13։08-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է երկհարկանի ոչ բնակելի շինություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օշական գյուղի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցին կից կիսակառույց դպրոցի մասնաշենքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:28-ին, մարվել` 14:13-ին: Այրվել են սենյակում (մոտ 20 քմ) կուտակած մանրահատակ (մոտ 10 խմ) և 2 պատուհան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով