Հրդեհ մթերային խանութում

 

Ապրիլի 19-ին, ժամը 06։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող մթերային խանութից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող մթերային խանութում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:54-ին, մարվել՝ 07:13-ին: Այրվել են ծխախոտի դարակներ (մոտ 20 քմ) և ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 15 քմ):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով