Հրազդանում փրկարարները բարձրահարկ շենքի նկուղից հեռացրել են պայուսակ, որում եղել է պայտուցիկ նյութի նմանվող 20կգ զանգված

 

Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի նկուղում կասկածելի պայուսակ կա, որ հնարավոր է՝ մեջը պայթուցիկ լինի, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները ոստիկանության Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագետի հետ Կենտրոն թաղամասի թիվ 19 շենքի նկուղում հայտնաբերել են պայուսակ, որի մեջ եղել է մոտ 20կգ կիսով չափ տրոտիլին նմանվող զանգված:Փրկարարներն ու ոստիկանները այն անվտանգ հեռացրել են նշված վայրից: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով