Հղի կնոջը դաժանաբար սպանած, կանգ չառած վարորդին ժամեր անց ազատություն են շնորհում․.. Նազարյան

 

Աժ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մի դիտարկում ոչ թե արժանապատիվ ՀՀ քաղաքացիների, այլ այլոց ու հատկապես միջազգային տարատեսակ կառույցների եւ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար։

Եւ այսպես, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ փողոցը անցումով անցնող հղի կնոջը դաժանաբար սպանած, կանգ չառած վարորդին ընդամենը ժամեր անց ազատություն են շնորհում, բայց,
մինչ օրս
կալանավորված է Նարեկ Մանթաշյանը, որը ըստ մեղադրանքի դրոշ է գողացել,
մինչ օրս կալանավորված է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը,
դատավոր Բորիս Բախշիյանը,
երկար ժամանակ, շատ երկար ժամանակ օրենքի բոլոր խախտումներով կալանավորված էին ԱԺ երեք պատգամավորներ՝ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը,
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի փոխքաղաքապետը։

Բռնությամբ բերման են ենթարկվում բողոքի ակցիաներ անցկացնող տասնյակ ու տասնյակ երիտասարդներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թվարկումը կարելի է շարունակել ու շարունակել»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով