Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք

 

Հայաստանում ապրիլի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422858-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին մեկ օրում կատարվել է 2546 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3045254 է:

Փաստացի այս պահին բուժվում է 1739 պացիենտ, նվազել է 213-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410814 անձ` վերջին մեկ օրում 216 անձ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով