«Հայաստան» խմբակցությունը մեկնում է Արցախ. հայտարարություն

 

«Հայաստան» խմբակցության հայտարարությունը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները բոյկոտել է հերթական քառօրյան և պատրաստվում են այսօր մեկնել Արցախ։

«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը սուվերենությունը։ Անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

ՀՀ ներկայիս իշխանությունն անկարող է լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ. վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին։ Մենք մեկնում ենք Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր», – ԱԺ ամբիոնից հայտարարել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով