Հաստատվել է դպրոցի տնօրենի հավաստագրման քննության հարցաշարը

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով իրականացվող վերապատրաստման հարցաշարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցաշարում ընդգրկված է 616 հարց: Այն ներառում է հարցեր ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ քաղաքացիական, աշխատանքային, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերից, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքներից և մի շարք կարգերից:

Հարցաշարը հասանելի է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում, կհրապարակվի նաև «Կրթություն» շաբաթաթերթի առաջիկա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով