Հացադուլը դադարեցրած Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը տեղափոխվել հիվանդանոց՝ բուժզննության

 

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայության ցուցումով 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք ավելի վաղ հացադուլ էին հայտարարել, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ բուժզննության նպատակով, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Տղաներն անցել են համապատասխան բոլոր հետազոտությունները, տրվել են բժշկական անհրաժեշտ բոլոր ցուցումները՝ հացադուլից անվնաս դուրս գալու համար:

Եվ Նվերի և Արթուրի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Տղաները ցանկություն են հայտնել դադարեցնել հացադուլը»,- գրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով