Գրեթե վստահ եմ, որ Ալիևի ու Փաշինյանի համար բացված հնարավորությունների պատուհանը շուտով կփակվի.Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ   Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան  իր էջում  գրում է

«Ուկրաինայի արևելքում, կարծես, սկսվել է ռուսական բանակի լայնամասշտաբ հարձակումը։ Ավելի քան երկու շաբաթ է աշխարհը սպասում էր այդ գրոհին և այս պատերազմի, թերևս, գլխավոր ճակատամարտին։ Տեսնենք, թե ինչ ընթացք կունենա ռուսական բանակի հարձակումը։ Կարծում եմ՝ առաջիկա երկու-երեք օրերին որոշ բաներ արդեն պարզ կդառնան։ Ի դեպ, պարզ կդառնա ոչ միայն ռուս-ուկրաինական այս հակամարտության կոնտեքստում, այլև Արցախի հետ կապված զարգացումներում։ Բայց առաջ ընկնելով ասեմ՝ գրեթե վստահ եմ, որ Ալիևի ու Փաշինյանի համար բացված հնարավորությունների պատուհանը շուտով կփակվի։
Իսկ թե ինչ պատուհանի մասին է խոսքը կմանրամասնեմ քիչ ավելի ուշ։ Հոդվածը գրեթե պատրաստ է։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

15 − six =