Գագիկ Ջհանգիրյանը հաճախ Վճռաբեկ դատարան է այցելում. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շուտով կլրանա 1 ամիսը, ինչ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները չկան: Մարտի 17-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդյունքում մակագրումը կատարվում է ձեռքով: Այս իրավիճակին զուգահեռ՝ մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում են, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն է բավականին հաճախ գտնվում Վճռաբեկ դատարանում, եւ վերջին անգամ դատավորները նկատել են ապրիլի 4-ին, որ Վճռաբեկ դատարանի մուտքի մոտ է գտնվում Գագիկ Ջհանգիրյանի ծառայողական ավտոմեքենան, եւ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Վճռաբեկում մնացել է մոտ 3-4 ժամ:

Իսկ թե ինչ նպատակով է Գագիկ Ջհանգիրյանն այցելել այնտեղ, փորձեցինք պարզել անձամբ նրանից, սակայն Ջհանգիրյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով