Եթե Մոսկվայում է այս մարդն օրը ցերեկով ստում,պատկերացնու՞մ եք Երեւան վերադառնալուց հետո ինչ «հեքիաթներ» է պատմելու.Շարմազանով

ՀՀԿ   ԳՄ  անդամ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Կապիտուլյանտը ՌԴ Պետական Դումայում ասում է՝ Պուտինի հետ հանդիպմանը վերջնական համաձայնության ենք եկել Լեռնային Ղարաբաղի և այլ հարցերի շուրջ։
Կարդացեք երեկվա Պուտին-Փաշինյան հայտարարությունը.
Արցախի կարգավիճակի մասին՝ ոչ մի խոսք։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին՝ ոչ մի բառ։
Արցախի խնդրի վերջնական կարգավորման մասին՝ էլի ոչ մի խոսք։
Եթե Մոսկվայում է այս մարդն օրը ցերեկով ստում,պատկերացնու՞մ եք Երեւան վերադառնալուց հետո ինչ «հեքիաթներ» է պատմելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով