Եթե կոչ եք անում ոտքի,ուրեմն ոտքի,բա էլ ինչ՞ բոյկոտ.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը ֆեյսբուքի  իր  էջում  գրում  է.

Արցախի դրոշը ԱԺ ամբիոնից հանում են,ընդդիմությանը աղբանոցի տեղն են ցույց տալիս ու հստակ հակահայկական քարոզ անում ու էսքանից հետո ի՞նչու բոյկոտել և գնալ Արցախ եթե կարելի էր մանդատները վայր դնել և սկսել պայքար այս հակահայկական խունտային հեռացնելու համար:
Բոյկոտը թույլ բայց լավ բան է եթե գործ ունես կայացած քաղաքական պարլամենտարիզմի հետ,այստեղ չկա նման բան,այլ կա մի թրքամետ խունտա ում հետ պետք է խոսել իր լեզվով:
Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է և կրկին անգամ ասում եմ այս թրքամետ պարլամենտում այլևս ընդդիմությունը անելիք չունի:Այն վաղուց արդեն անելիք չուներ,բայց հիմա առավելևս:
Առաջարկում եմ
1.Վայր դնել մանդատները
2.Սկսել փողոցային շարժում
Հակառակ դեպքում չեմ պատկերացնում այլևս ի՞նչպես է ընդդիմությունը այսուհետ հետ գալու մի ամբիոն որտեղից այսքան թափված արյունով ծնված դրոշն են հեռացնում և քննարկել օրինակ հողային օրենսգրքի այս կամ այն հոդվածը:
Եթե կոչ եք անում ոտքի,ուրեմն ոտքի,բա էլ ինչ՞ բոյկոտ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով