Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի.Վանեցյան

Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում նստել են հացադուլի։Այս մասին  գրառում է  արել  Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ   Արթուր  Վանեցյանը:
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։ Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։
Հրապարակում ենք: Տղաների հետ շփվելու հնարավորություն կա և լինելու է: Մեկ հորդորով իհարկե չեմ բավարարվի…
Մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»,-գրել է  Վանեցյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով