Երկրի թիվ մեկ մանիպուլյատորը այսօր կրկին զբաղված էր կեղծ թեզեր առաջ քաշելով.Լուիզա Մկրտչյան

 

Լուիզա Մկրտչյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Երկրի թիվ մեկ մանիպուլյատորը այսօր կրկին զբաղված էր կեղծ թեզեր առաջ քաշելով։ Նա ասաց, որ, եթե Սերժ Սարգսյանը Շուշին չհանձներ` պատերազմ էր սկսելու. առանց Շուշիի պատերազմ հնարավոր չէր կանխել։
Ստորև ներկայացնում եմ կարևոր փաստեր.
1. 1992 թվականին Սերժ Սարգսյանը ստորագրել է Շուշիի ազատագրման գործողության պաշտոնական փաստաթուղթը։
2. 2020 թվականի նոյեմբերի 17֊ին Պուտինը 《Россия-24》-ի եթերում հայտարարել է, որ մինչ այս (2020 թվականի) պատերազմը Շուշին հանձնելու հարցը մինչև ղարաբաղյան այս պատերազմը երբեք չի դրվել։
3. 2020 թվականի հոկտեմբերի 19֊20֊ի` Պուտինի կողմից հրադադարի առաջարկը, ըստ որի Շուշին մնում էր հայկական կողմի վերահսկողության տակ` Նիկոլը մերժել է` ասելով, որ պայքարը պետք է շարունակել և պատերազմել։
4. Այսօր Նիկոլն ասաց, որ պատերազմը Շուշիի համար է եղել, իսկ 2020 թվականի նոյեմբերի 16֊ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, որ Շուշին դժբախտ ու դժգույն էր և անպետք։
Նիկո՛լ, հանգիստ թո՛ղ Արցախն ու Հայաստանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով