Երևանում պարեկները հերթական անգամ կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը, ով Կիևյան կամրջից ցանկանում էր ցած նետվել

 

Ապրիլի 16-ին արատակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմանում ՀՀ ոստիկանության պարեկայն ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Կարեն Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Ավետիսյանը Կիևյան կամրջի մոտ ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ մի աղջիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է կամրջից ցած նետվել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավագ և կրտսեր պարեկները այդ մասին տեղակացնում են գումարտակի հրամանատար Արամ Դադոյանին, վերջինս էլ հրահանգում է, որպեսզի պարեկները սահմանազատեն տարածքը և փորձեն այդ աղջկա հետ բանակցություններ վարել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին, մինչև կժամանեն ոստիկանության Մաշտոի և Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբերը, քանի որ տեղում դեռ պարզ չէր, թե վարչական որ տարածքի հատվածից է երիտասարդ աղջիկը փորձում դիմել այդ քայլին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով