Երևանում և մարզերում առկա է շուրջ 3000 թափուր աշխատատեղ. նախարարություն

 

Երևանում և մարզերում առկա է շուրջ 3,000 թափուր աշխատատեղ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն, ապրիլ ամսվա դրությամբ, գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա շուրջ 3,000 թափուր աշխատատեղ։

Աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացված պատուհանում անհրաժեշտ է սեղմել «Ներբեռնել» (download) կոճակը, որը թույլ կտա թափուր հաստիքների ամբողջ ցանկը ներբեռնել համակարգիչ։

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով