Երեք լիդեր՝ մեկ վայրում . «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդական դարձած ջահերով երթին, որն ամեն տարի կազմակերպում է դաշնակցական երիտթեւը, այս տարի կմասնակցեն նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Երթը տեղի կունենա այսօր` ապրիլի 23-ին, մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից։ Նախօրեին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում մասնակցել-չմասնակցելու հարցը եւս եղել է օրակարգում, եւ հօգուտ մասնակցելու է որոշում կայացվել։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, Սերժ Սարգսյանը հանձնարարել է, որ հնարավորինս տպավորիչ ներկայություն ապահովեն` հանդիսավոր կերպով ՀՀԿ-ն՝ Ազատիչի գլխավորությամբ, երթով կմիանա հրապարակի ժողովրդին։ Քոչարյանի մասնակցության մասին, հիշեցնենք, նախօրեին հայտնել էին նրա գրասենյակից, իսկ Արթուր Վանեցյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան նշել է, որ ինքը եւս մասնակցելու է։

Մեզ ասացին նաեւ, որ բուռն դեպքերը ծավալվելու են ապրիլի 25-ից, ՀՀԿ-ն նույնպես ակտիվ փողոցային պայքար է սկսելու: «Մարզային կառույցներին հրահանգ է տրվել՝ տեղերում ակտիվ աշխատեն մարդկանց հետ` ինչպես իրավիճակը ներկայացնեն, այնպես էլ մշտական կապ պահեն»,- ասաց մեր աղբյուրը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով