Էրդողանի ապրիլ 24-ի ուղերձը ցինիցմ էր,իսկ ի՞նչ է կարծում Նիկոլը.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Ապրիլ 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին։
Ուղերձում ասվում է՝ հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի պարտադրած դժվար պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը:
Նենց է ասում «մահացած օսմանցի հայերի » ,կարծես ոչ թե թուրքական ցեղասպանության զոհ են դարձել, այլ ՝ դժբախտ պատահարի։
Թուրքիան պարտավոր է առերեսվել իր սեփական պատմության սեւ էջերի հետ եւ հրապարակային ճանաչել 1915-1923թթ. Հայոց,Պոնտոտի հույների եւ ասորիների ցեղասպանությունը։
Իսկ ինչ վերաբերում է Էրդողանի նշած «հազարամյա խորը միասնությանը»,դա ուղղակի ցինիզմ է։
Թուրքիայի ղեկավարի կարծիքով հայ ժողովրդին հայրենազրկելն ու ցեղասպանելը «միասնության» նշան է։
Իսկ ի՞նչ են կարծում այս ուղերձի մասին կապիտուլյանտն ու «ձախ պաշտպան» դեսպանը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

4 × four =