«e-Permits» համակարգից օգտվելու համար մատակարար ընկերության աշխատակիցները վերապատրաստվել են

 

Քաղաքաշինության կոմիտեն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը մարզային գրասենյակների աշխատակիցների վերապատրաստման նպատակով կազմակերպել են սեմինար։ Մատակարար կազմակերպության աշխատակիցները ծանոթացել են կառուցապատման թույլտվությունների տրամադրման «e-Permits» էլեկտրոնային համակարգի հնարավորություններին և խորհրդատվություն ստացել համակարգից օգտվելու վերաբերյալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչներին, համայնքների քաղաքաշինության  բնագավառի պատասխանատուներին և բնակչությանը կոմիտեն պարբերաբար իրազեկում է «e-Permits» քաղաքաշինական թույլտվությունների միասնական համակարգի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, տարբեր գերատեսչություններից և կազմակերպություններից «մեկ պատուհան» սկզբունքով միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու հնարավորությունների մասին:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «e-Permits» միասնական համակարգի միջոցով: Համակարգից օգտվում է խոշորացված 4 համայնքի 41 բնակավայր: Տարեսկզբից «e-Permits» համակարգում գրանցվել է շուրջ 610 օգտատեր, ներկայացվել շուրջ 550 դիմում և տրամադրվել 250 թույլտվություն։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով