Դիմումիս համաձայն՝ ազատվել եմ աշխատանքից և գնում եմ ընկերներիս հետ պայքարելու․ Հռիփսիմե Արշակյան

 

Սեփական դիմումի համաձայն՝ ազատվել եմ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժի աշխատանքից և գնում եմ ընկերներիս հետ պայքարելու՝ հանուն հայրենիք ունենալու ի՛մ իրավունքի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իմ տան տղամարդիկ իրենց կռիվն են տվել թուրքի դեմ հանուն Արցախի, ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, երբ հայրենիքիս կառավարումը հանձնված է խեղկատակների, ովքեր պատրաստ են բացի սեփական աթոռից զիջել ամեն ինչ՝ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՑ մինչև ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ։ Ես գնում եմ՝ արժանապատվությամբ ուսերիս կրելու Վրեժ, Գեղամ և Արտակ Արշակյանների տան անդամը լինելու պատիվը, պատասխանատվությունը։
Հայրենիքի համար պայքարը սրբազան պայքար է, դրանից հոգնել չի՛ կարելի։

Մեր երթը կմեկնարկի այսօր ժամը 10:30-ին Տիգրանաշենից։
Ես և իմ ընկերները գնալու՛ ենք մինչև վերջ։

Հռիփսիմե Արշակյան
ՀՅ Դաշնակցության և Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

16 − 6 =