Դիմում եմ Երևանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած հայրենակիցներիս՝ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին․ ԱՀ ՄԻՊ

 

Դիմում եմ Երևանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած հայրենակիցներիս՝ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։ Դիմում եմ որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես հայ, որպես արցախցի, որպես մարդ, որի ճակատագրի մտահոգությամբ են նաև տղաները դիմել նման քայլի, դիմում եմ հացադուլը դադարեցնելու խնդրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արցախցիներիս համար թանկ է յուրաքանչյուրիդ կյանքը և առողջությունը, որի վնասման սպառնալիքը մտահոգում է մեզ, ուստի հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը:

Միաժամանակ առաջարկում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել Արցախում, մտքեր փոխանակել ու քննարկել հայրենիքին և Արցախում ապրող մարդու իրավունքներին առնչվող այն բազմաթիվ հարցերն ու խնդիրները, վտանգները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս:

Հուսով եմ՝ դրական կարձագանքեք իմ խնդրանքին ու առաջարկին»,- գրել է Ստեփանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

7 + 12 =