Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը

 

«Բեգլարյան ԲԿ»-ում աղջիկ է ծնվել։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից՝ նշելով, որ ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սա կարող էր սովորական մի նախադասություն լինել, բայց պետք է հայտարարենք, որ ուրախ լուրն ամբողջ հայ ժողովրդի դուռն է թակել։

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը։ Մայրը՝ Արմենուհի Թիզյանը, հուզված նշում է, որ դեռ անուն չեն որոշել։

Վիրահատությունը կատարել են Արմեն Շահգալդյանն ու Տիգրան Տեր-Իսահակյանը։ Այն բարեհաջող է անցել։
Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնորհավորում ենք։

Ուժ ու բարեկեցություն Թիզյանների ընտանիքին՝ խաղաղ երկնքի տակ»,- նշված է հաղորդագրությունում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով