ՃՏՊ «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում (թարմացված)

 

Ապրիլի 29-ին, ժամը 15:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Հ․) և «Mercedes-Benz 190» մակնիշի ավտոմեքենան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz 190» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ մեկ ուղևոր տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Ford Transit» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և «Mercedes-Benz 190» մակնիշի ավտոմեքենայի երկու արգելափակված ուղևորի դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Աշխատանքների ժամանակ վնասվել է մեկ փրկարար ծառայող։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two × three =