ՃՏՊ Չարենցավան քաղաքում

 

Ապրիլի 21-ին, ժամը 14:41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մոտակա­յքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը (մոտ 5 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Չարենացավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով