ՃՏՊ Բաղրամյան գյուղում․ կա զոհ

 

Ապրիլի 18-ին, ժամը 19։53-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան գյուղի Չարենցի փողոցում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1998 թ.) և «VAZ-2106» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ․ Հ․-ն տեղափոխվել է «Արտաշատի» ԲԿ, իսկ ուղևոր Ք․ Բ․-ն (ծնված 1991 թ.)՝ «Էրեբունի» ԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փակաները, այնուհետև օգտագործելով հատուկ տեխնիկա՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը:

Փրկարարներն ավտոմեքենաները տեղափոխել են ավտոքարշակի վրա և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով