Ազատության հրապարակի կողքի կաֆեներում կրուասան ուտելով ու կապուչինո խմելով մենք քայլ-քայլ կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը. Զոհրաբյան

 

Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը անկախության սերնդի տղաներն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«44-օրյա պատերազմի մասնակիցներ։ Նրանք այս պատերազմում անցել են դժոխքի միջով։ Գրագետ, տաղանդավոր տղաներ՝ SS ոլորտի բարձրակարգ մասնագետներ են։

Այս գժվելու լավ տղաները հացադուլ են անում հանուն Արցախի, հանուն Հայաստանի եւ հանուն անկախության սերնդի։
Տարիներ առաջ նաեւ այս տղաների նախաձեռնությամբ էր ապրիլյան պատերազմի հերոսների պատկերումը ԵՊՀ-ի հարակից պատերին`ուսանողներին ուղղված կոչերով։

Այսօր, Ազատության հրապարակում, ժամը 19:30-ին Նարեկն ու Արթուրը անկախության իրենց սերնդին հրավիրում են միասին քննարկելու հենց ձեր, մեր բոլորի ապագայի հարցերը, որ հանվել են աշխարհաքաղաքական աճուրդի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անկախության սերունդ, միացե՛ք այս անձնազոհ տղաներին՝ հանուն ձեր ու ձեր երերխաների վաղվա օրվան, որ այն չլինի թուրքի ներբանի տակ։

Ազատության հրապարակի կողքի կաֆեներում կրուասան ուտելով ու կապուչինո խմելով մենք քայլ-քայլ կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով