Այս իշխանությանն աջակցելն արդեն նույնիսկ ամոթալի է դարձել. «Փաստ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստ» օրաթերթը գրում է«Սոցցանցերն իրականում այդքան էլ չեն արտացոլում այն ամբողջ տրամադրությունները, որ կան հանրության մեջ: Սակայն դրանք ինքնին լավ «լակմուսի թուղթ» են, ի մասնավորի, եթե հաշվի առնենք, որ հատկապես քաղաքական ուժերի համար գրեթե անփոխարինելի գործիք են: Այս տեսակետից ուսումնասիրելով վերջին շրջանի սոցցանցային հարթակը՝ ուշագրավ իրողություններ են ի հայտ գալիս:

Մասնավորաբար, իշխող ուժի աջակիցների շրջանակն ակնհայտորեն փոքրացել է. պարզ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմա արդեն ամոթալի է դարձել այս իշխանություններին աջակցելը: Դրա արդյունքում, որքան էլ իշխանությունները փորձում են ակտիվացնել հակաընդդիմադիր գրոհները, բուն քպականներից, հստակ շահեր ունեցող իշխանամերձ որոշ շրջանակներից զատ, Նիկոլ Փաշինյանի գործողությունները պաշտպանողներն ու ընդդիմադիրների վրա հարձակվողները մեծամասամբ հանդես են գալիս ֆեյքերով: Իսկ այն բացառությունները, որոնք իրենց դեմքով են ներկայանում, հիմնականում գրառումներ են անում բազմաթիվ սխալներով, առավելապես լատինատառ, միտք ու տրամաբանություն չունեցող ձևակերպումներով, որոնց միակ հասկանալի իմաստը «մեր փրկչին չկպնեք»-ն է:

Այս միտումը գրեթե միշտ է բնորոշ եղել այս իշխանությունների դեպքում, սակայն վերջին շրջանում գնալով ավելի ակնառու է դառնում, քանզի մտածելու, տրամաբանելու, վերլուծելու կարողություն ունեցող մարդիկ, որոնք ժամանակին աջակցել են Նիկոլին, հասկացել են, որ սխալվել են և քաջություն ունեն ընդունել դա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով