Այս ամենի համար պետք էր մի բան. Նիկոլը չլիներ կառավարության ղեկավար.Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ   Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Նիկոլն ԱԺ-ում ասում է «եթե կանխեի պատերազմը, այսօր կլիներ նույն վիճակը»:
Զարմանում եմ, թե իր պատգամավորներին ինչու՞ է այդ աստիճան տգետի տեղ դնում: Լավ, ասենք թե հասարակ ժողովրդի մի մասին խաբեց, բա հասարակության մեծ մասի՞ն ինչպես է խաբելու:
Առնվազն.
1. Շուշին, Հադրութը, Մարտունու, Մարտակերտի ու Ասկերանի գյուղերը, Քարվաճառը և Քաշաթաղի(լաչինչ) միջանցքի մեծ մասը, կմնար Արցախի վերահսկողության տակ: Այս մասին ասել է նույնիսկ Ալիևը` պատերազմից հետո:
2. Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց Հայաստանին պատկանող ճանապարհը չէիր տա թուրքին: (Դա՞ ով էր «բանակցել»):
3. Արցախը կունենար ինքնորոշման իրավունքի իրացման և անվտանգության միջազգային երաշխիքներ:
4. 5000-ից ավելի զոհեր չէինք ունենա:
5. Տնտեսության մեջ այս աստիճանի կորուստներ չէինք ունենա:
6. Հայաստանի սուվերեն տարածքը չէր օկուպացվի:
7. Հայաստանի ԶՈւ-ն լիարժեք մարտունակ կլիներ:
Այս ամենի համար պետք էր մի բան. Նիկոլը չլիներ կառավարության ղեկավար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով