Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ները, կան վիրավորներ

 

shamshyan.com -ի հաղորդմամբ՝ այսօր, ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են 2 Mercedes-ներ։  Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգություն են ցուցաբերել։

Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով