Աշտարակի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

 

Ապրիլի լույս 16-ի գիշերը ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Բյուրական համայնքից ոստիկանության Աշտարակի բաժին բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Աուդի» մակնիշի ավտոմեքենայով, և նրան ուղեկցող 2 անձի։
Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է մոտ 9 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 2 փաթեթ։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է։
Հայտնաբերվածը վերցվել, փաթեթավորվել և կնիքվել է՝ փորձաքննության ուղարկելու համար։
Հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով