Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում․ ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի դպրոցում ռումբ է տեղադրված և կան դանակահարվածներ

 

Այսօր, ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ռումբ է դրված և կան դանակահարված անձինք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։

Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները դպրոցի աշխատակիցների հետ տարհանել են աշակերտներին և այս պահին, տեղում կատարում են հետախուզական աշխատանքներ։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ դանակահարված քաղաքացիներ չկան՝ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ ռումբի պահով՝ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգողին։

Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով