Արտակարգ դեպք Երևանում. «Նոր Զովք» սուպերմարկետից ծխահարված վիճակում 21-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Ժամը 17:20-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս 56 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ այդ ամենը կրակի հետևանք է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ և թիվ 11, 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է պահեստային մասում, իսկ «Նոր Զովք» սուպերմարկետից  21-ամյա  տղան ծխահարված վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառաության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատր Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Արտակ Մանուկյանն ու Արթուր Թևոսյանը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով