Արցախը պահելու միակ տարբերակը ՌԴ-ի հետ հարաբերությունները ամբողջությամբ նոր որակական մակարդակի վրա բարձրացնելն է.Արա Վարդանյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այլևս ոչ մի կերպ չի կարող ծառայել մեր օգտին։ Այդ ձևաչափում մնացած ԱՄՆ և Ֆրանսիան ցանկանում են տեսնել Արցախը ադրբեջանի կազմում։ Իրենք ևս, նիկոլի պես, դա արդեն բացահայտ են հայտնում…Ֆեյսբուքում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը:
Արցախը պահելու միակ տարբերակը ՌԴ-ի հետ հարաբերությունները ամբողջությամբ նոր որակական մակարդակի վրա բարձրացնելն է։
Աշխարհը կարծես թե մեզ պատժում է իրենց իսկ կողմից բերված նեռին ընտրելու համար։
Իրավիճակը շատ ավելի վատ է, քան դուք պատկերացնում եք։
Անեկդոտ հիշեցի.
– Доктор, куда вы меня везёте?
– В морг,
– Но я же ещё жив!!!
– А мы ещё не доехали…
Դեպի դիահերձարան մեզ տանող սայլակից իջնել է պետք, ու արագ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով