Արաբկիրում ծառայություն իրականացրած պարեկները մեթամֆետամին են հայտնաբերել

Ապրիլի 18-ին, առավոտյան ժամը վեցին, պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 29 և 30 տարեկան երկու տղամարդու: 30-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով փաթեթ, որն, ըստ նրա` «կրիստալ» տեսակի թմրամիջոց է:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով