Ապրիլի 27-ին կմեկնարկի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպած մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի վերջին՝ հարցազրույցի փուլը մեկնարկելու է ապրիլի 27-ին, որին կմասնակցի ավելի քան 700 դիմորդ: Այն բարեհաջող հաղթահարելուց հետո դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում, կանցնեն տեսական և գործնական պարապմունքներ: Գործընթացի վերջին փուլում մասնակիցները կհանձնեն ավարտական քննություն: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:

Նշենք, որ հարցազրույցի փուլին կարող են մասնակցել միայն այն դիմորդները, որոնք հաղթահարել են օտար լեզուների թեստավորման, համակարգչային գիտելիքների ստուգման ու մասնագիտական թեստավորման փուլերը և սահմանված ժամկետում պատշաճ ձևով ներկայացրել են բարեվարքության հարցաթերթիկը:

Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած դիմորդներն էլեկտրոնային հասցեներին կստանան ծանուցումներ` հարցազրույցի օրվա, ժամի և այլ մանրամասների վերաբերյալ:

Մասնակցելու է ավելի քան 700 դիմորդ

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

one × 2 =