Ապրիլի 25-ին կդադարեցվի Ավան վարչական շրջանի մի հատվածի, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գազամատակարարումը

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պրոֆիլակտիկ վերանորոգման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Թումանյան», «Քուչակ», «Վարուժան», «Նարեկացի», «Բրյուսով», «Հովհաննիսյան», «Դուրյան», «Չարենց», «Սայաթ-Նովա», «Իսահակյան», «Խուդյակով», «Բաբաջանյան» թաղամասերի, Ավան-Առինջ 1-ին և 2-րդ միկրոշրջանների, Տանձանոցի, Սաֆարյան, Սևակի, Մ.Մկրտչյան, Խ.Աբովյան, Թամրուչի, Տերյան, Սամսոնի Դաշտ, Սամսոնի Դուս, Աղի հանք լեռնային, Ալմաթիի, Առինջեցու, Աշխաբադի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,  ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով