Ապրիլի 25–ից ընդդիմությունը ապակենտրոն և ցանցային պայքարով ակտիվ գործողություններ կսկսի. Վանեցյան

 

Վաղն անցկացնելու ենք ավանդական ջահերով երթ, հաջորդ օրը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կլինի լռության օր, իսկ ամսի 25-ից ընդդիմությունն ապակենտրոն ցանցային պայքարի միջոցով կսկի ակտիվ գործողություների փուլ, որը չի ընդհատվելու։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և հույս հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմությունից բացի, ցանցային պայքարին կմիանան նաև Հայաստան-Արցախի պետական շահերով առաջնոդրվող մյուս բոլոր ուժերն ու, առաջին հերթին, հայ քաղաքացին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մարդիկ արթնացել են․ իմ գալու օրն Ազատության հրապարակում միայն «Սև հովազ» ջոկատի տղաներն էին, այսօր այս հրապարակում կան հացադուլ անող երիտասարդներ, մի քիչ այն կողմ զոհված զինծառայողների ծնողներն են․․․ Գալիս են հազարավոր մարդիկ, որոնք իրենց վրդովմունքն են արտահայտում՝ ասելով մենք թշնամուն զիջելու հայրենիք չունենք»,-նշեց Վանեցյանը։

Վանեցյանի արձանագրմամբ՝ պայքարին միացող մարդկանց շարքում շատ մեծ թիվ են կազմում քաղաքական որևէ կողմնորոշում չունեցող մարդիկ, ովքեր շարժման գլխավոր նպատակը հասկացել և ընդունում են՝ վերակագնել փլուզված պետական,անվտանգային համակարգը։

«Երեկ մոտեցան 4-5 հոգի, որոնցից մեկն ասաց, որ ինքը դիմում է գրել և դուրս եկել ՔՊ-ից։ Ասաց, որ անգամ պատերազմից հետո սատարել է Նիկոլ Փաշինյանին՝ հույս ուենալով, որ իրապես կլինի հայտարարված խաղաղության դարաշրջանը, որ կունենանք իրապես լավ երկիր, բայց Ազգային ժողովում Փաշինյանի վերջին ելույթը նրան ստիպել է դուրս գալ կուսակցությունից։ Այդ մարդիկ մտավախություն ունեն, որ եթե գան այստեղ, մարդիկ կարող է իրենց ծաղրեն՝ Փաշինյանին պաշտպանելու համար։ Ուզում եմ դիմել այդ մարդկանց․ որևէ մեկը որևէ մեկին չի ծաղրելու, այստեղ սիրել-չսիրելու հարց չկա, համակրել-չհամակրելու հարց չկա, քաղաքական հայացքների հարց չկա։ Մենք ունենք մեկ նպատակ՝ վերականգնել մեր պետությունը։ Մենք կորցրել ենք մեր պետականությունը․ պետական ինստիտուտներն այլևս գոյություն չունենք։ Այդ ամենը պետք է վերակագնենք»,- հայտարարեց Վանեցյանը և խոստովանեց, որ հրապարակ գալու օրը չի պատկերացրել, որ այս մեկնարկող շարժումն այս աստիճան կազդի մարդկանց գիտակցության վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով